«ՋԻ ԷՔՍ ՊԻ» ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Կենտրոնի նպատակն է հայ դեղարտադրողներին և ներմուծողներին տրամադրել միջազգայնորեն ճանաչված պատշաճ արտադրական, բաշխման, լաբորատոր և այլ նմանատիպ գործունեությունների դասընթացներ։ Կենտրոնը տրամադրում է նաև խորհրդատվական ծառայություններ վերոնշյալ ոլորտներում, որպեսզի ընկերությունները հասնեն արտադրության և բաշխման համապատասխան միջազգային չափանիշներին։

«Ջի էքս Պի» Գերազանցության Կենտրոնը հիմնադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS, www.caps.am) ծրագրի համագործակցությամբ:

  • «Ջի Էքս Պի» առաքելությունն է՝

    Ավելացնել մասնագիտական գիտելիքները և տեղեկատվությունը դեղագործական, կենսատեխնոլոգիական արտադրության և հարակից որակի ապահովման համակարգերի ասպարեզում և խթանել դրանց արդյունավետ կիրառումը։

  • «Ջի Էքս Պի» նպատակն է՝

    Լինել կայուն, փորձառու և ժամանակակից տեղեկատվական և վերապատրաստման կենտրոն, որը մեծապես կօժանդակի հայկական դեղագործական արդյունաբերությանը արտադրության և որակի միջազգային ստանդարտներին հասնելու և պահպանելու գործում։

  • «Ջի Էքս Պի» գործունեության ոլորտն է՝

    Վերապատրաստման դասընթացներ; Նախահամապատասխանության խորհրդատվություն; Վերապատրաստման ծրագրերի գնահատում; Տեղեկատվության տարածում; Թարգմանչական ծառայություններ; Հրապարակումներ; Ժամանակակից գրականությամբ և սարքավորումներով հագեցած գրադարան; Խորհրդատվական ծառայություններ