Հիմնադրվել է ՀՀ Միջազգային դեղ արտադրողների ասոցիացիան

Новости

Հիմնադրվել է ՀՀ Միջազգային դեղ արտադրողների ասոցիացիան

Այս տարվա սեպտեմբերին հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Միջազգային դեղ արտադրողների ասոցիացան (ՄԴԱ Ասոցիացիա), որի նախագահն է Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության նախկին գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը։

ՄԴԱ Ասոցիացիան միավորում է Հայաստանում գործող օտարերկրյա դեղագործական առաջատար ընկերություններին, պաշտպանում է նրանց միասնական շահերը պետական մարմինների և դեղերի շուկայի խաղացողների հետ հարաբերություններում։ Կառույցն առաջնորդվում է Դեղ արտադրողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (International Federation of Pharmaceutical Manufacturers Associations) Դեղագործական մարքեթինգի գործունեության կանոնագրքի (Code of pharmaceutical marketing practices) չափանիշներով։ Դրանք կիրառելու նպատակով ՄԴԱ Ասոցիացիան մտադիր է ընդունել Դեղագործական ոլորտի ձեռնարկատիրական գործունեության բարեխիղճ վարքագծի կանոնագիրքը։

ՄԴԱ Ասոցիացիան նպատակններից և խնդիրներից են Հայաստանի դեղերի շուկայում արդար և հավասար մրցակցության ապահովումը, մասնակցությունը դեղագործական ոլորտի օրենսդրական դաշտի մշակմանը, Ասոցիացիայի անդամների միջև ծագած վեճերի կարգավորմանն օժանդակելը, Հաշտարարական մարմնի ստեղծումը և գործունեության ապահովումը, Բժշկական ներկայացուցիչների ռեեստրի ստեծումը և վարումը, ։

ՄԴԱ Ասոցիացիան հավակնում է դառնալ Հայաստան դեղերի ներմուծման, մարքեթինգի և իրացման ոլորտների օրենսդրական դաշտի կատարելագործման, Հայաստանի պացիենտներին միջազգային դեղ արտադրողների որակյալ, արդյունավետ և անվտանգ դեղերով ապահովելու բնագավառի շարժիչ ուժը։