«Հայաստանի Հանրապետության Միջազգային դեղ արտադրողների ասոցիացիա»-ի փոխնախագահ Սոնա Խաչատրյանը մասնակցել է փետրվարի 26-28-ը Մոսկվայում անցկացված «ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների դեղագործական համաժողով 2020»-ին և ելույթ ունեցել «ԵԱՏՄ դեղամիջոցների միասնական շուկայի շրջանակում կարգավորող պահանջների ներդաշնակեցում» թեմայով։ Սոնա Խաչատրյանը համաժողովի մասնակիցներին նաև ներկայացրել է ՄԴԱ Ասոցիացիայի գործունեությունը, Հայաստանի դեղագործության ոլորտի ձեռքբերումները, հնարավորությունները և օրենսդրական կարգավորումները։