ՄԴԱ Ասոցիացիան հիմնադրվել է 2019թ. սեպտեմբերին։ Ասոցիացիան ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող միջազգային առաջատար դեղ արտադրող ընկերությունների շահերը, որոնք մասնագիտացված են ժամանակակից արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղամիջոցների մշակման և արտադրության ոլորտում։ Այդ ընկերություններին է բաժին ընկնում Հայաստանի Հանրապետությունում գրանցված, երկիր ներմուծվող և իրացվող դեղերի ծավալի մեծ մասը։
Ասոցիացիան մեկտեղել է անդամների ջանքերը Հայաստան արդյունավետ և անվտանգ դեղերի ներմուծման և բարեխիղճ բաշխման ու իրացման ոլորտների զարգացմանը նպաստելու համար։ Ասոցիացիան իր արդյունավետ գործունեության շնորհիվ դարձել է դեղաշուկայի զարգացմանը նպաստող, ոլորտի ընկերությունների շահերը պաշտպանող ազդեցիկ ուժ։
Մենք առաջնորդվում ենք այն գիտակցումով, որ և՛ առանձին դեղագործական ընկերությունների, և՛ ամբողջ ոլորտի զարգացման նպատակները հասանելի են միայն ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման տանող բաց, թափանցիկ երկխոսության միջոցով։