ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է
Բարի գալուստ
Հայաստանի Հանրապետության «Միջազգային դեղ արտադրողների ասոցիացիա»-ն (ՄԴԱ Ասոցիացիա) հիմնադրվել է 2019-ի սեպտեմբերին և միավորում է Հայաստանում գործունեություն ծավալող միջազգային դեղագործական առաջատար ընկերություններին։ ՄԴԱ Ասոցիացիայի գործունեության արդյունավետությունը ապահովվում է հստակ ծրագրված ռազմավարության կենսագործման, այդ փաստաթղթով նախատեսված գործառույթների իրականացման և ծառայությունների մատուցման միջոցով։
Ասոցիացիան հաջողությամբ կատարում է դեղագործական շուկայի մասնակիցների, նրանց և պետության միջև երկխոսությունն ուղղորդողի ու խթանողի դերը։ Երկխոսությունը և դրա արդյունքները արտացոլվում են նաև ՄԴԱ Ասոցիացիայի այս կայքում, որի էջերում շահագրգիռ ընթերցողը կգտնի նաև բազմապիսի տեղեկատվություն ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային դեղագործական շուկաներում իրադարձությունների զարգացման մասին։ Նաև համոզված ենք, որ ՄԴԱ Ասոցիացիայի կայքը կնպաստի Ասոցիացիայի և հայկական շուկայում գործող դեղագործական ընկերությունների նոր կապերի հաստատմանը և համագործակցության ընդլայնմանը։
ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՄԴԱ Ասոցիացիան հիմնադրվել է 2019թ. սեպտեմբերին։ Ասոցիացիան ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող միջազգային առաջատար դեղ արտադրող ընկերությունների շահերը, որոնք մասնագիտացված են ժամանակակից արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղամիջոցների մշակման և արտադրության ոլորտում։ Այդ ընկերություններին է բաժին ընկնում Հայաստանի Հանրապետությունում գրանցված, երկիր ներմուծվող և իրացվող դեղերի ծավալի մեծ մասը։
Ասոցիացիան մեկտեղել է անդամների ջանքերը Հայաստան արդյունավետ և անվտանգ դեղերի ներմուծման և բարեխիղճ բաշխման ու իրացման ոլորտների զարգացմանը նպաստելու համար։ Ասոցիացիան իր արդյունավետ գործունեության շնորհիվ դարձել է դեղաշուկայի զարգացմանը նպաստող, ոլորտի ընկերությունների շահերը պաշտպանող ազդեցիկ ուժ։
Մենք առաջնորդվում ենք այն գիտակցումով, որ և՛ առանձին դեղագործական ընկերությունների, և՛ ամբողջ ոլորտի զարգացման նպատակները հասանելի են միայն ոլորտում առկա բազմաթիվ խնդիրների լուծման տանող բաց, թափանցիկ երկխոսության միջոցով։