ՄԴԱ Ասոցիացիան կազմակերպում է PHARMEXCIL-ի համաժողովը

Նորություններ

ՄԴԱ Ասոցիացիան կազմակերպում է PHARMEXCIL-ի համաժողովը

Հայաստանի Հանրապետության Միջազգային Դեղ արտադրողների ասոցիացիան Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհրդի (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council) և Հայաստանում Հնդկաստանի դեսպանության հետ համագործակցությամբ նոյեմբերի 10-13-ը Երևանում կազմակերպում է «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը, որի բացումը կկայանա նոյեմբերի 11-ին։

Համաժողով-ցուցահանդեսին կներկայացվեն Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները, կկայանան B2B ձևաչափի հանդիպումներ ոլորտի հնդկական առաջատար 23 ընկերությունների և հայկական ընկերությունների միջև։