Պատշաճ բաշխման գործունեության (GDP) դասընթաց, ապրիլ 5-6, 2021

Uncategorized @hy

Պատշաճ բաշխման գործունեության (GDP) դասընթաց, ապրիլ 5-6, 2021

ՀՀ Միջազգային դեղ արտադրողների ասոցիացիան և «Ջի էքս Պի» Գերազանցության Կենտրոնը 2021թ. ապրիլի 5-6-նանցկացրել են Պատշաճ բաշխման գործունեության (ՊԲԳ) դասընթաց, որը վարել է հավաստագրված փորձագետ Սոնա Խաչատրյանը։

Դասընթացին համապարփակ ներկայացվել են ՊԲԳ-ի բոլոր ասպեկտները, ՊԲԳ կանոնների վերջին փոփոխությունները և թարմացումները, բերվել են դրանց կիրառման գործնական օրինակներ։

ՊԲԳ դասընթացի մասնակիցներն ունեցել են հարցերի միջոցով իրենց հետաքրքրող գիտելիքները լրացնելու հնարավորություն։ Նրանք ստացել են դասընթացն ավարտելու վերաբերյալ հավաստագրեր։

Դասընթացին մասնակցել են «Նատալի Ֆարմ», «Ռիխտեր-Լամբրոն», «Լևոն և Լամարա», «Աստերիա» և «Սիգնում» ընկերությունների մասնագետները։